11 10 2024

Երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ մեղադրվող ուսուցիչը կալանավորվել է

Երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու մեջ մեղադրվող ուսուցիչը կալանավորվել է

 

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է՝ երկու ամսով։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, ապա՝ «մասկի» շոու իրականացնելով՝ ցուցադրաբար երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին։ Հետագայում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ