Ներկա իշխանությունները ազգային բառից խորշում են այնքան, որքան թուրքը՝ խոզի մսից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։
«Այս դեպքում «ազգային» բառից ԳԱԱ անվանման մեջ։ Գաղափարն այն է, որպեսզի քանդվի ԳԱԱ-ն, այնտեղից հանվեն բոլոր գիտական կազմակերպությունները, մի մասը միացնել բուհերին եւ դրանք անվանել համալսարաններ։ Բայց այդ գիտական հաստատություններն էլ, դատելով օրինագծից, երկար չեն դիմանա, որովհետեւ ենթադրվում է բաժանել նաեւ դրանք «լավերի» եւ «վատերի»։ Սկզբում իշխանությունները փորձեցին միավորել բուհերը, հետո համոզել գիտական հաստատություններին դուրս գալ ԳԱԱ-ից։ Ըստ էության, դա չհաջողվեց։ Կարճ ճանապարհը օրենքը փոխելն է եւ ցանկալին «ըստ օրենքի» դարձնելը: Այժմ գործում են ոլորտը կարգավորող մի քանի օրենքներ, դրանք կդադարեն գոյություն ունենալ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա այն կվերածվի սովորական ֆոնդի։ Օրինագիծը ենթադրում է գիտական աստիճանների չեղարկում, գիտելիքների մասին խոսք չկա։ Հետխորհրդային տարածքի որոշ երկրներ անցել են այդ ճանապարհը։ Վրաստանը հրաժարվել է ունեցածից եւ ընդունել անգլո-սաքսոնական մոդելը։ Դա հանգեցրել է գիտության կտրուկ նվազման։ Վրացի գործընկերները խորհուրդ չեն տալիս գնալ այդ ճանապարհով»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը