Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8, հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։