10 10 2024

2024-ին էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է.Կառավարությունը կբաշխի ռեզերվ պահած 600 հատ էլեկտրամեքենաները

2024-ին էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է.Կառավարությունը կբաշխի ռեզերվ պահած 600 հատ էլեկտրամեքենաները

 

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց իրականացնել  600 հատ չափաքանակով ռեզերվ պահված  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանին 2024 և 2025 թվականների համար հատկացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա՝ 8 հազար հատ չափաքանակով /յուրաքանչյուր տարի/, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ։

Այս տարվա համար սահմանվել է 7400 հատ էլեկտրական մեքենայի ներմուծման քվոտա, քանի որ 600 հատը կառավարությունը նախատեսել է պահել ռեզերվ:

Էլեկտրական մեքենաների 0 տոկոս մաքսատուրքով ներմուծման ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին:

ՊԵԿ-ի տվյալներով, սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%) իրավաբանական անձանց կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն ՊԵԿ-ի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել  600 հատ չափաքանակով ռեզերվ պահված  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ