18 12 2023

Դա «խաղաղության պայմանագիր» չէ, ստրկացման պայմանագիր է. Իշխան Սաղաթելյան



ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանն  այցելել եցին  Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներ, հանդիպեցին  համայնքի բնակիչներին , լսեցին  նրանց մտահոգությունները, բարձրաձայնած խնդիրներն ու  պատասխանեցին համայնքի բնակիչների հարցերին:

Սոթքում, դահլիճային հանդիպման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանն ասաց, որ  վերջին մեկ տարվա մեջ իրենց այս  այցն ու հանդիպումը վարդենիսցիների հետ երրոդ անգամ է:  

«Սիրելի ժողովուրդ, սիրելի վարդենիսցիներ մեր այն բոլոր կանխատեսումները, որոնք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում, որոնց մասին մեր հանդիպումների ժամանակ, ընդհանրապես, բարձրաձայնել ենք, ցավոք, այդ կանխատեսումների մեծ մասն իրականություն է դարձել : Պատերազմից հետո ակնհայտ էր, որ երկրին, ժողովրդին պարտություն բերած ուժը պետք է հեռանա, որպեսզի կարողանանք մեր մեջքը շտկենք, պետք է հեռանա, որպեսզի կարողանանք փոխել երկրի քաղաքական ուղեգիծը, պետք է հեռանա, գա մի իշխանություն, որը պատրաստ է  իր երկրի տարածքային ամբողջականությունը, Արցախը, իր ժողովրդին պաշտպանելու , որովհետև էն քաղաքական ուժը, որն էսօր շարունակում է գոյություն ունենալ , վերջին տարիների մեր բոլոր դժբախտությունների պատճառն է՝ իր տեսակով, իր գաղափարախոսությամբ, իր ամենօրյա գործունեությամբ.  պատերազմից հետո ակնհայտ էր, որ գլխավոր խնդիրը դառնում է սրանց հեռացնելը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Երբ  երկրիդ իշխանությունները թշնամու խամաճիկներն են, իշխանափոխությունը դառնում է գլխավոր խնդիր… Սրանք 3 տարի է  գիշեր-ցերեկ խոսում են խաղաղությունից հիմա է լ սկսել են խոսել խաղաղության խաչմերուկից , բայց դրա արդյունքում  այսօր թշնամին եկել հասել է մեզանից շատ փոքր հեռավորության վրա, դրա համար Սոթքն անցած տարի ռմբակոծվեց,  երբ ասում ենք՝ Արցախը Հայաստնի Հանրապետության դարպասն է շատերը չէին հասկանում , ասում էին՝ Արցախը տանք խաղաղ ապրենք , պարզվեց՝ Արցախը կորցնելուց հետո ոչ միայն խաղաղ չենք ապրելու, այլ առհասարակ մեր պետության գոյությունը հարցակնաի տակ է…

Հիմնական թեզը սրանց, որով ժողովրդին շարունակում են խաբել ու մնալ իշխանության, հետևյալն է ՝ «ելք չկա, ճար չկա, էս ամեն ինչը նախկիններն են արել, բերել գցել են մեր գրպանը , ու բոլոր նրանք, ովքեր խոսում են պայքարելուց, հայրենիքի սահմանները պաշտպանելուց դրանք  պատերազմ են բերելու ձեզ» և այլն, բայց մեր 30 տարվա պատմության մեջ խաղաղություն է եղել այն ժամանակ , երբ մեր պետությունը, երկրի իշխանությունը պայքարել են են իրենց երկրի պաշտպանության համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Շատ է  խոսվում Արցախի ճակատագրի հետագայի մասին, էսօրվա իշխանությունները, Ադրբեջանի հետ համատեղ, ամեն ինչ անում են Արցախի էջը վերջնական փակելու համնար, շատ է  խոսվում Արցախի հանրապեությունը լուծարելու հրամանագրի մասին, այդ փաստաթուղթը որևէ իրավական հիմք ու հետևանք չունի , այն չեղարկվելու է և որևէ լեգիտիմ ուժ չունի, մինչ այս պահը չկա որևէ իրավական լիարժեք ամբողջական փաստաթուղթ, որով Արցախը մնում է  Ադրբեջանի կազմում … Որևէ մեկն իրավունք չունի մեր սերունդներ հետագա իրավունքը զիջի ու Արցախի հարցը փակի :  Ամեն օր խոսվում է  «խաղաղության» պայմանագրի մասին. սկսել են իրենց ամբողջ թիմով ժողովրդին համոզել, որ խաղաղության պայամնագիրը, որն իրականում կապտուլյացիայի պայմանգիր է , պետք է օր առաջ ստորագրենք և մեր ժողովրդին բերենք երջանություն. Ժողովո՛ւրդ,  խաբում են ձեզ,  եթե նման պայմանագիր ստորագրվի մեր պետության կենսագործունեությունը հարցականի տակ է դրվելու,  խոսվում է  ադրբեջանցիների վերադարձի մասին, գլխավոր թիրախն էս թևի գյուղերն են, եթե այստեղ ադրբեջանցի բնակեցվեց վաղը կամ մյուս օր ցանկացած դեպքի առիթով Ադրբեջանը ասելու է՝  գնում եմ  իմ քաղաքացիների իրավունքները պաշտպանեմ , ինչը վտանգավոր է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ