08 12 2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը»,-ասել է նա և հավելել. «ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում օգտագործել այս համաձայնագիրը՝ խթանելու փոխադարձ վստահությունը և ապահովելու երկարաժամկետ խաղաղություն՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»:

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի վարչապետի գրասենյակը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել և հայտարարել, որ Երևանն ու Բաքուն հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։ Ադրբեջանը, ի նշան բարի կամքի, ազատ է արձակել 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ