ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը խորին ափսոսանք է հայտնել, որ կողմերը «մշտապես անտեսում են միջազգային հանրության՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին բազմաթիվ կոչերը»: Այդ մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Ստեդան Ջյուարիքը:
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ուղղված իր վերջին հայտարարություններում նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի՝ երկու կողմերը պարտավոր են մշտապես հոգ տանել քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքների անվտանգության մասին ռազմական գործողություններ անցկացնելիս, եւ պաշտպանել քաղաքացիներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»:
Գլխավոր քարտուղարը հիշատակում է հոկտեմբերի 18-ին արված վերջին հայտարարությունը հրադադարի մասին եւ ակնկալում, որ երկու կողմերը լիովին կկատարեն իրենց պարտավորությունները եւ անհապաղ կվերսկսեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է բոլոր հարձակումները բնակավայրերի վրա հակամարտության ժամանակ: Վերջին հարվածի հետեւանքով խաղաղ քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների ողբերգական մահը, ինչի մասին հաղորդվել է հոկտեմբերի 16-ին Գյանջա քաղաքում, լիովին անընդունելի է, ինչպես նաեւ անընտունելի են ընտրողական հարձակումները բնակավայրերի վրա ցանկացած վայրում, այդ թվում՝ Ստեփանակերտում եւ այլ բնակավայրերում ու ղարաբաղյան հակամարտության գոտու շրջանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը