26 10 2020

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ԼՂ-ում հրադադարի պայմանավորվածությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատում  հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածության ձեռքբերումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշված է, որ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին համաձայնեցված եւ Փարիզում հոկտեմբերի 17-ին հաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին»,- նշված է կիրակի հրապարակված համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ