07 12 2023

Հազարավոր զոհերի արյունը այս իշխանության վրա է և դա չի մաքրվելու. Աղվան Վարդանյան



Հայի, հայկական ուժերի հանդեպ, մտածող ազդեցիկ մարդկանց հանդեպ իրենց թույնը, թարախը ամեն օր տեսնում եք, բայց չեք գտնի մի բան, որ Փաշինյանն ասի Ալիևի հասցեին:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Իրենց նպատակը զիջելն է, միայն թե պահպանեն իշխանությունը։ Հայրենիքը պետությունն է, Արագածի նկարը տանել սենյակում կպցնել և այլն։ Այս մարդիկ չունեն որևէ հայկականության հիմք։ Իրենց միակ նպատակը իշխանությունն է ու փորձելը այսօրվա խառը աշխարհին ծախել  իբր ժողովրդավարությունը, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց Վարդանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ