30 11 2023

ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, հարաբերություններ է զարգացնում ում հետ նպատակահարմար է գտնում. Պեսկով

ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, հարաբերություններ է զարգացնում ում հետ նպատակահարմար է գտնում. Պեսկով

Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել նրա հետ բարեկամական հարաբերություններ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստը։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն ​​պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում։ Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Եվ, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ