«Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստից հետո լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հույս հայտնելով, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին:
Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին առաջին անգամ Հայաստանը չի մասնակցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը