15 11 2023

Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել․ Զախարովան՝ Հայաստանի ղեկավարությանը

Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել․ Զախարովան՝ Հայաստանի ղեկավարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելն ու Երևանին արևմտյան սպառազինությունների մատակարարումը Ռուսաստանը դիտարկում է որպես փոխկապակցված իրադարձություններ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Ինչպես ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գեչատեսչության ներկայացուցիչը, միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք որևէ մեկին լավ բանի չի հանգեցրել։

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի անկեղծությունները Հայաստանի, այսպես կոչված, «եվրաինտեգրման» կամ «արտադաշինքային կարգավիճակի» վերաբերյալ, հանրապետությանն արևմտյան զենքի մատակարարումների մեծացումը, Երևանի անսպասելի, այսպես կոչված, «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, մենք դիտարկում ենք «որպես մեկ շղթայի օղակներ»»,- նշել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ վերոնշյալ «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացման», իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են Ուկրաինայի ուղղությամբ նրանց վարած քաղաքականության ձախողումների հետ։

«Ուկրաինայում Արևմուտքի ծրագիրն ամբողջությամբ ձախողվեց։ Հիմա Արևմուտքը գիշատիչի պես Հայաստանից է կառչել», - հավելել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ