15 11 2023

Հայաստանը յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել է. Էրդողան

Հայաստանը յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել է. Էրդողան

Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։

Նրա խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին»։ «Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես եւ բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»,- նշել է նա։

«Իսրայելը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Ես սա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ն անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ Բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցությունն է, որը հաղթել է ընտրություններում», - ասել է նա։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել, որպեսզի «աշխարհը ճանաչի Իսրայելը որպես ահաբեկչական պետություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ