15 11 2023

Կառավարությունում մի հատ խելքը գլխին մարդ չկա՞ր… Գեղամ Մանուկյան



«9 ամսվա մեջ ՀՀ բյուջեի պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի կատարումն 55% է»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով 2024 թվականի բյուջեի նախագծի պաշտպանության բլոկի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ նախատեսված 226.6 մլրդ դրամից ծախսվել է միայն124. 6 մլրդ-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի էլ հայտարարավեց աննախադեպ ֆինանսավորման մասին:

Ըստ գեղամ Մանուկյանի՝  նախորդ տարվա բյուջեով նախատեսված էր, որ ԶՈւ զինծառայողների հանդերձանքը 2024 թվականին փոխել, բայց այն չի լինի, քանի որ մրցույթը չի կայացել:

«ՀՀ ԶՈՒ-երում ծառայող  զինվորից մինչև գեներալ  2024 թվին ձեր հանդերձանքը փոխվելո՞ւ է , չէ, որովհետև  մրցույթը 2023 –ին  չի կայացել»:

«Շուրջ երկու տարի է ՀՀ ԶՈւ ուղեղային կենտրոնը՝ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է»,-հայտնեց Մանուկյանը և հիշատակեց նաև Մարտական պատրաստվածության գլխավոր վարչության պետի պաշտոնը, ինչպես նաև այլ կարևո պաշտոնները, այդ թվում հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը:

Պատգամավորը հարց հնչեցրեց, թե ո՞ւր են գնում պաշտպանության համար հատկացվող միլիարդավոր դրամները, եթե նման հարցերը չեն լուծվում:

 Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ