Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։ Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։
Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը իբր չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․
«Բացի այդ, Հայաստանը չի կատարել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,-ասել է նա։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղության կողմնակից է և հակված է Հայաստանի հետ պայմանագրի ստորագրմանը:
Նա նաև խոսել է «համակեցության և վերադարձի»՝ Բաքվի ծրագրի մասին ու ասել, որ «Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը