04 11 2023

Մի բան Հայաստանի ղեկին հայտված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի․ Գեղամ Մանուկյան

Մի բան Հայաստանի ղեկին հայտված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի․ Գեղամ Մանուկյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իշխանական «իրավապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրավապաշտպան, արցախյան շարժման ակունքներում կանգնած Ավետիք Իշխանյանն է: Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» ավելի հեռահար նպատակով: Ավետիքը հատկապես վերջին տարիներին ներկայանում էր նաեւ իբրեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Արցախյան ամեն ինչը սեւացնելու ու ոչնչացնելու քաղաքականությունն է, որ մղել է սրանց հարձակվել անգամ խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող վերջին երեսուն տարիներին մեր երկրի հանրային-քաղաքական կյանքին մասնակից գործչի նկատմամբ: Մի բան Հայաստանի ղեկին հայտված թշնամին հաշվի չի առել. Ավետիքին չեն վախեցնի կամ լռեցնի: Նա «Ղարաբաղ» կոմիտեի կազմում ընդգրկվել էր, որպեսզի կոմիտեին խորհրդային բռնատիրության կողմից կալանավորման դեպքում մեկ այլ կոմիտե լիներ: Չէր վախեցել խորհրդային բանտերից, ինչպես Ավետիքի պապը՝ Առաջին Հանրապետության օրերին մեր երկրում սկաուտության հիմնադիր, խորհրդայնացումից հետո Հայրենիքից  չհեռացած ու 1937ին ստալինյան բռնություններին զոհ գնացած Վահան Չերազը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ