26 10 2023

ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նրան մատնանշել են «հայկական ԶԼՄ-ներում օդիոզ հրապարակումները Ռուսաստանի Դաշնության դեմ»։

«Հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը, որի ուշադրությանն են ներկայացվել ամենաօդիոզ հրապարակումները Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք  վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝ հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության: Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական դաշտում անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն։ Պատճառը Ռուաստանի Առաջին ալիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ցուցադրված հաղորդումն էր, որը պարունակում է վիրավորական և միանգամայն անընդունելի հայտարարություններ: Կոպիրկինին տրվել է բողոքի նոտա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ