Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դավաճան Նիկոլին սպասարկող Արամի կուսակից Անին վիրավորվել է, որ իրենց համեմատել են "ՕԵԿ"֊ի հետ և մի "դույլ" մաղձ է թափել Հայկոյի հասցեին, թե բա "թող ընտրի ինչ սեռի շոր հագնի"...
Նախ, դուք "ՕԵԿ"֊ից էլ վատն եք, քանի որ դուք ի տարբերություն ՕԵԿ֊ի համագործակցում եք դավաճան, Հայաստանի կապիտուլյացիայի տարած, թուրքի առաջ նվաստացրած և նսեմացրած Նիկոլ Անհողի հետ...
Բնավ, ցանկություն չունենալով պաշտպանել Հայկոյին նշեմ, որ միայն անգրագետը կարող է դերասան֊քաղաքական գործչին երեսով տալ իր անցյալը...ԱՄՆ֊ում ժամանակին որևէ մեկի մտքից չի անցել նախագահ Ռոնալդ Ռեյգանին հիշեցնել իր "կրկեսի դերասան" անցյալը ու երեսով տալ բեմի վրա նրա հագած շորերը...
Անի', ավելի լավ է լինել Հայկոյի նման դերասան, քան ձեր թիմի նման ստախոս և մանիպուլյատոր քաղաքական գործիչներ, ովքեր ընդդիմադիր խաղալով "մտան ՔՊ֊ի տակ"..»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը