Իհարկե Նիկոլը չի կարող բոլոր հայերին հանձնել Բաքվի բանտ, դրա համար էլ պիտի ստեղծվեին ու ստեղծվել են նիկոլական պատժիչ ջոկատները, որոնք թաքնվում են տարբեր իրավապահների անվան տակ, իրականացնում են մեկ ֆունկցիա՝ հայերին պատժելու ֆունկցիա: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ «այս պահին նիկոլական բանտերում են հինգ տասնյակի հասնող քաղաքացիներ, ովքեր հայտնվել են այնտեղ, որովհետև համարձակվել են խոսել ՀՀ շահերի, Թուրքիայից եկող վտանգների մասին, հրապարակ դուրս գալ և այլն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը