Կիրակի օրը հանդիպել եմ երկու քաղբանտարկյալի՝ Գրիգորի Խաչատուրով, ծանո՞թ է պարոն Անդրեասյան, 8 ամիս է նստած է, ոչ դատ կա, ոչ բան, մյուսը Մամիկոն Ասլանյան, մարդը երկու տարի է նստած է, որովհետև ՔՊ-ին դեմ է:
Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այս ընթացքում տեսել ենք, թե ինչ է կատարվել դատական համակարգում, ԲԴԽ բոլոր ոչ յուրային դատավորներին հատ-հատ գլխատել և հեռացրել է համակարգից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը