ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։
Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաեւ արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները։
Իրավիճակը շտկելու պահանջն այլեւս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։
Հապաղելը մահացու վտանգ է պարունակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը