19 10 2023

Հայաստանում կալանքը հաճախ է կիրառվում որպես խափանման միջոց. Անահիտ Մանասյան



Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված խնդիր է տեսնում։

Մանասյանը այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ Հայաստանում կալանքը որպես միջոց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված։

Այո, ես պետք է համաձայնեմ այն գաղափարին, որ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ