Նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է.
Երբ Ադրբեջանը հիմք է ընդունում Արցախի Հանրապետությունը մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը լուծարելու մասին ԱՀ նախագահ Շահրամանյանի կողմից ստորագրված հրամանը, դե ֆակտո ճանաչում է Արցախի Հանրապետությունը` որպես սուբյեկտ, որը գոյություն է ունեցել 30 տարի, իր կայացած ինստիտուտներով հանդերձ։
Այս նույն տրամաբանությամբ, 1994-ին Մոսկվայում ստորագրված` հրադադարի մասին եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) համաձայնագրի հիման վրա (որը ստորագրել է այն ժամանակվա ԼՂ ինքնապաշտպանական ուժերի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը)` Ադրբեջանը փաստացի ճանաչել է Արցախի` որպես ինքնուրույն սուբյեկտի գոյությունը և նրա ժողովրդի ինքնորոշումը։
Հետեւաբար, երբ ասում են, թե Արցախի թեման փակված է, սպասարկում են նիկոլի, ավելի կոնկրետ` թուրք-ազերական օրակարգը։
Հիմա ավելի, քան երբևէ Արցախի Հանրապետության սահմանադրաիրավական հիմքերն ուժեղ են, պարզապես դրանք` որպես հայկական շահ առաջ տանող չի կարող լինել նիկոլ փաշինյանը։ Դիվանագիտական առաջնագծում, ինչպես ռազմականում, նահանջի հրաման տվող ղեկավար չպետք է լինի։ Հակապետական տարրը չի կարող երբևէ հայկական, այն էլ արցախյան օրակարգ առաջ տանել, այստեղից հետեւություն`միայն ու միայն առանց նիկոլ Հայաստանը կկարողանա ուժեղացնել իր դիվանագիտական, ռազմական ու մնացած բոլոր դիրքերը` հավակնելով երբևէ վերականգնել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ Սա հրաշալի հասկանում են նաև արտաքին խաղացողները, և կարող են հաշվի նստել միայն ադեկվատ բանակցողի, այլ ոչ թե պարտվողի, զիջողի, թույլի, խաբող-գցողի, խոսքից թռնողի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը