04 10 2023

Գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին



Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Բարեկամական կարճ խորհուրդ՝ հեռացե՛ք», - ասաց նա։

Պատգամավորի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ և սկսեց վիրավորանքներ հնչեցնել:

Աղվան Վարդանյանը արձագաքեց, որ Փաշինյանը կարող է երջանիկ լինել, որ անձնական դաշտ չի մտնում։

«Բայց որ դուք կարող եք լինել բանսարկու, զրպարտիչ, դա նորություն չէ», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ