03 10 2023

Իբրև մարդ և իբրև իշխանություն՝ դուք վերջացած եք. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին



Դուք հայկականության մարմնի մեջ քաղցկեղ եք, ռակի պես կառչած իշխանությունից, օտար, թշնամի մարմին, որ պատրաստ է կործանել ամեն ինչ, իբրև իշխանություն դուք վերջացած եք: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ դիմելով ՔՊ պատգամավորներին:

«Որքան էլ կուրծք ծեծեք, որքան էլ փորձեք համարձակ երևալ, դուք վերջացած եք, ձեզ ստրկացրել են, եթե ձեզանից ոմանք դարձի գան, գիտակցեն, թե ինչ են բերել Արցախի, հայկական պետականաության գլխին, ես նրանցից ներողություն կխնդրեմ, բայց ամբողջության մեջ դուք այս եք: Ուզում եք բոլորին մեղադրեք, հուդայաբար արդարացեք, բան չի փոխվելու, հիմա էլ ջանում եք չմտածել, բայց վերջը գալու է, ձեր վերջը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ