Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ հետևում է վերջին օրերին Արցախից տեղահանված հայերի դրամատիկ իրավիճակին, ինչպես նաև կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական միջնորդության իր կոչը, հայտնում է vaticannews.va կայքը:
«Ես կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կոչս՝ հուսալով, որ կողմերի միջև բանակցությունները՝ միջազգային հանրության աջակցությամբ, կնպաստեն տևական համաձայնության, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին», - ասել է պոնտիֆիկոսը։
Հռոմի պապը նաև ասել է, որ աղոթում է Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը