25 09 2023

Ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Բենիկ Գալստյան

Ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Բենիկ Գալստյան

Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախում ցեղասպանություն է. մեր հայրենիքի մի մասը կտրում ու տանում են մեզնից մեր աչքի առաջ։

Մեր պետությունը ղեկավարվում է թուրքական օկուպացիոն ռեժիմի կողմից, որպիսի հանգամանքը պարզ է նույնիսկ անզեն աչքով։

Այդ պայմաններում Արցախը վերջնականապես «խուրդվելու է», մեր հայրենակիցները լավագույն դեպքում դառնալու են տնավեր...հաջորդը Սյունիքն է, Գեղարքունիքը, Տավուշը և այդպես շարունակ։

Ստեղծված իրավիճակում, ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ՝ չեմ մասնակցելու որևէ տեսակի քննչական և/կամ դատավարական գործողություններին, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ և/ԿԱՄ ՎԱՐՉԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿՎԵՐԱԲԵՐՎԵՆ ԱՅՍ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻՆ։

Լիահույս եմ, որ իմ այս քայլը կհասկանան թե իմ վստահորդները և թե դատավարություն բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցները, իսկ եթե ինչ-որ մեկը դա չհասկանա, ապա ես խորապես թքած ունեմ։

Ես հայ եմ, ես չեմ ուզում լռելյայն հետևել իմ հայրենիքի կորստյանը, ընդհակառակը՝ պատրաստ եմ յուրաքանչյուր հնարավոր և անհնարին ձևով օգնել իմ վիրավոր երկրին։

Հ.Գ.։ Հարգելի փաստաբան ընկերներ, ձեզնից ակնկալում եմ նույն վարքագիծը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ