«Երբ մարդիկ գալիս են, ինչ-որ մանր խնդիրների հետ կապված բողոքի ակցիաներ են անում, ոստիկանների կողմից լոյալություն կա։ Իսկ երբ մարդիկ փողոց են դուրս գալիս երկրի սուվերենության հետ կապված... այդ հարցով կարմիր գիծ կա քաշած, իրավապահ համակարգն աշխատում է շատ արագ ու «էֆեկտիվ», ի վերջո այդ ամենն ավարտվում է անձին արգելափակելով»: Այս մասին ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը, որը մասնակցում էր «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ՝ մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ» թեմայով քննարկմանը։
«Այս իշխանությունները, ի տարբերություն մինչև 2018 թ. եղած իշխանությունների, ունեն մի կրեդո, նրանց հիմնական խնդիրը խոսելն է, խոսել-խոսել-խոսել, խոսքեր-խոսքեր-խոսքեր։ Այս պայմաններում նրանք դիտարկում են որպես կոնկուրենտ խոսում են ու մերկացնում նրանց ստերը»,-ասաց Բենիկ Գալստյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը