«Դատարանից ակնկալում էինք միայն արդարացման դատավճիռ»,-այս մասին ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից՝ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի արդարացման վճռին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ճանաչեց և հռչակեց Սայաթ Շիրինյանի անմեղությունը՝ առաջադրված մեղադրանքում: Սայաթ Շիրինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Ցավոք մեր իրականությւոնն այլ է , ավելի ակնառու դեպքերում դատավորներ են լինում , որ իրենց դրսևորում են շատ ավելի վատ, այդ իսկ պատճառով շնորհակալ եմ դատավոր Գրիգորյանին՝ դատավորին հարիր պահվածքի և կայացրած ակտի համար»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը