01 09 2022

Մարդու ջեբը քոմենթ են գցում. սա չարաճճիություն չէ, հանցագործություն է. փաստաբան



Դատախազության դիրքորոշումն առաջին իսկ օրվանից պարզ էր, երբ մեղադրական եզրակացությունը հաստատեցին, մարդիկ ուզում էին դատի տալ, դատի են տվել: Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Բենիկ Ավետիսյանը:

«Փաստը մնում է փաստ, որ առնվազն չորս գլոբալ խնդիրների առկայության պայմաններում չի կարող մեղադրական դատավճիռ լինել: Ինչ վերաբերում է մնացածին, եթե դատավճիռը լինելու է մեղադրական, ես չեմ կարծում, որ ՀՀ-ում գտնվի մի անձ, ով այս դեպքից որոշ չափով տեղյակ լինի, մտածի, եթե դատավճիռը լինի մեղադրական, պայմանավորված է նրանով, որ Սայաթ Շիրինյանը մեղավոր է: Չէ, դա պայմանավորված է լինելու Սայաթ Շիրինյանի քաղաքական դիրքորոշմամբ»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ