Սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերին․
1․ Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն):
2․ Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն), ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն: ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն այլևս անհրաժեշտ չէ:
Այսինքն, եթե, դիցուք՝ այս փուլում երկու քաղաքական ուժերը կոալիցիա կազմեն (Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները), ապա կունենան ավագանու 32 մանդատ, որի արդյունքուն կարող են առաջադրել և ընտրել համայնքի ղեկավար, եթե, իհարկե, չունենա մյուս երեք ուժերի համախմբում։
3․Ձայների հավասարության դեպքում անցկացվում է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (փաստացի ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ)՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է ՏԱՐԻՔՈՎ ԱՎԱԳԻՆ:
ԿԱՐԵՎՈՐ Է ԸՆԳԾԵԼ, որ, եթե իսկզբանե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Այսինքն, եթե Ազգային առաջընթաց կուսակցությունը, Հանրային ձայն կուսակցությունը կամ Մայր Հայաստան դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունների թեկնածուն կընտրվի առաջին փուլով։
Ընտրության արդյունքները՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը