26 10 2024

Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում

Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում

Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են հրապարկում, որտեղ երևում է, որ ավտոբուսներով հատուկ ջոկատայիներ են բորվում կառավարության շենքի մոտ։

Գործող վարչապետը կեսօրին հայտարարել էր, որ ընտրատեղամասերը փակելուց հետո ընդդիմությունն առերեսվելու է պարտության հետ ու չէր բացառել, որ բողոքի ակցիաներ կլինեն։

ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընտրատեղամասերում նույնպես լարվածության կա։ Հերթական դեպքը գրանցվել է Քվեմո Քարթլիի Գարդաբանի քաղաքի թիվ 4 ընտրատեղամասում։ Այստեղ իրար են բախվել են ընդդիմադիր «Ազգային շարժման» ներկայացուցիչն ու իշխող «Վրացական երազանք»-ի դիտորդը։
Ըստ աղբյուրի, իշխող կուսակցության ներկայացուցիչը ծեծկռտուքի ժամանակ աղյուս է նետել ընդդիմադիրի վրա։ ՆԳ նախարարութունից դեռ չեն մեկնաբանել այս դեպքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ