Միացյալ Նահանգները կոչ է արել «անհապաղ վերաբացել» Լաչինի միջանցքը՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, ուր, մասնավորապես, ասված է․
«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների [մատակարարման] շարունակական արգելափակման հետևանքով։ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար։ Այնուհետև, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ բանակցեն՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքատեսակների առաքման շուրջ, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ ուղիների [վերաբերյալ], և վերսկսեն քննարկումները բոլոր մնացած հարցերի շուրջ: Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը