2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից:
«Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը