31 08 2023

«Որդիների Կանչ» ՀԿ-ն սեպտեմբերի 2-ին լինելու է Ազատության հրապարակում

«Որդիների Կանչ» ՀԿ-ն սեպտեմբերի 2-ին լինելու է Ազատության հրապարակում

«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք՝ հայրենիքի համար ամենաթանկը՝ մեր որդիներին տված ծնողներս, Արցախի Հանրապետության հռչակման օրը` սեպտեմբերի 2-ին, ժամը 18:00 –ին լինելու ենք Ազատության հրապարակում:

Կարծես թե իզուր չեն անցել մեր ամիսներ շարունակ հնչեցրած ազգային և պետականամետ ուժերի  համախմբանն ուղղված կոչերն ու ջանքերը: Տեր կանգնենք տասնամյակների արցախյան գոյապայքարում մեր հազարավոր նահատակված զավակների գործին՝ Արցախի ազատ, ինքնորոշված  ապրելու իրավունքին՝ թշնամի պետության ճիվաղներից դուրս, Մայր Հայաստանին միավորվելու ձգտումով: Դա նաև մեր բոլորիս այսօր և վաղը մեր պատմական հողում արժանապատիվ , ազատ ու անկախ ապրելու համար է: 

Կոչ ենք անում բոլոր հերոսածին  ծնողներին և պետության արժեքը գնահատող մեր հայրենակիցներին մասնակիցը լինելու Արցախի պաշտպանությանը նվիրված սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ