08 09 2023

Լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքին՝ աջակցելով նրան․ «Որդիների Կանչ» ՀԿ

Լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքին՝ աջակցելով նրան․ «Որդիների Կանչ» ՀԿ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է․

«Հարգելի հայրենակիցներ, վաղը՝ սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների դատարանում (Կոմիտասի պանթեոնին կից)  շինծու մեղադրանքով կայանալու է 44 օրյա պատերազմի հերոս` Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատը:      

Իշխանությունը վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը, սկսած Եռաբլուր պանթեոնից ծնողներին բերման ենթարկելուց և նրանց նկատմամբ գործեր հարուցելուց, մինչև նրբորեն մշակված սադրանքների միջոցով շինծու գործեր կարելը՝ փորձելով  նրանց ազատությունից  զրկելու միջոցով լռեցնել պայքարի ու պահանջատիրության ամենաարդար ձայնը:

Իշխանության նման վարքագիծը, մենք՝ այս պետությանը ամենաթանկը տված ծնողներս, գնահատում ենք իշխանության կողմից ուղերձ, պատերազմից 5 րոպե պակաս գտնվող երկրի պաշտպաններին, որ տեսեք,  թե ինչ կարող է լինել նաև իրենց ծնողների հետ, ինչը անթույլատրելի է և դատապարտելի, և որը մեծ հարված է մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակին, իրենց մինչ այդ ձևավորված արժեհամակարգին։

Սիրելի հայրենակիցներ, լինենք վաղը Հայրենիքին հերոս տված հոր կողքը, աջակցելով նրան, աջակցում ենք ինքներս մեզ, մեր սերունդներին վաղվա օր ունենալու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ