15 03 2024

Դպրոցի տնօրենն ինձ ասում էր՝ ձեզ չեմ ճանաչում, կարող է դուք մուսուլման եք. Զոհվածի հայր



«Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանն  ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ՀԿ անդամները կազմել են 7 հոգանոց խմբեր, որպեսզի այցելեն տարբեր մարզեր ու փորձեն պարզել՝ դպրոցներում կա՞ն զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «Փառքի անկյուններ»։ Ռոստոմյանը ներկայացրեց միջադեպեր, որոնք Արագածոտնի մարզում են տեղի ունեցել իրենց այցերի ժամանակ։

Մասնավորապես՝ Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցի տնօրենն արգելել է զոհված զինծառայողների ծնողներին մտնել  դպրոց՝ նշելով, որ վերադասությունից համաձայնություն չունի։

«Տնօրենն եկավ, ասաց՝ ես վերադասից համաձայնություն չունեմ: Այստեղ մի թեթև միջադեպ եղավ, իրենք ձայնն էին բարձրացնում: Ես ներկայացա։ Ինձ ասում էր՝ ձեզ չեմ ճանաչում, կարող է դուք մուսուլման եք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ