Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք ի աջակցություն Արցախի։
Արցախի պաշարման 9 ամիսների ընթացքում, ցավոք, այդպես էլ Երևանում իսկապես Արցախին ոգի փոխանցող, դու մենակ չես ասող հավաք տեղի չունեցավ։
Ամսի 2-ի նպատակը հենց դա է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այդպիսի հանրահավաքներ միայն Երևանում տեղի չունենան։ Այդ օրը իշխանափոխություն չի լինելու, սակայն մի օր այն տեղի ունենա, հիմա ժողովրդական մակարդակով Արցախի կողքը կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է։
Արցախի անկախության օրը՝ հանուն Արցախի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը