26 07 2023

Բոլոր պարագաներում սցենարները գծվում են մարդկանց խղճի ու արդարության զգացումների վրա․ Հովհաննես Իշխանյան

Բոլոր պարագաներում սցենարները գծվում են մարդկանց խղճի ու արդարության զգացումների վրա․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եվրոպական պռովոկացիան կարմիր գծեր չունի:
Բեռնատարները հասան տեռորիստների անցակետ, հայ վարորդներ են
Սցենար 1:
Ազերիք չթողնեն մտնեն, կսկսվի դեբոշ, ռուսները պարտավոր են կարգի հրավիրել:
ա) Եթե կարգի չհրավիրեն Հայաստանում հակառուսական մի հատ էլ ալիք կբարձրանա, իսկ աշխարհում մի հատ էլ կերևա, որ ռուսներն ունակ չեն խաղաղապահ առաքելության:
բ) Փորձեն կտրուկ կարգավորել դեբոշը, Ադրբեջանի հետ հարաբերությունները կփչացնեն, կմոտեցնեն բախման:
Սցենար 2
Ադրբեջանցիք դեբոշ չեն անում, թողնում են մտնեն, ոչ ոք ոչ մեկի հետ բախում չի ունենում ու բարձրանում ա եվրոպացիքի հեղինակությունը, որ կարողանում են հումանիտար օգնություն մտցնեն Արցախ: Բարձրանում ա նաև Ադրբեջանի իշխանության հաստատումը, որ ինքն ա որոշում թողնի, թե չթողնի ու որ մարդասեր են, թողնում են: Բայց դրան էլ զուգահեռ ցույց ա տալիս, որ ոչ մի ճանապարհ էլ փակ չի, և արցախցիքի դեմ ոչ մի բան էլ չունի, ամեն հանրությանն ըստ իրանց պահանջի էլի:
Բոլոր պարագաներում սցենարները գծվում են մարդկանց խղճի ու արդարության զգացումների վրա:
Էլի սցենարներ կլինեն, իհարկե, օրինակ, եթե բեռնատարները ձորից շուռ գան կամ Երասխում ազերիք կրակեն վրան, բայց հիմա պոպկորնը վերցնելու ու 120-15 հազար մարդու հումանիտար աղետի վրա կինոն նայելու սասփենսի պահն ա, մինչև մի 6 ժամից աքշընը սկսի ու տեղում խաղացողները որոշեն, թե ինչ սցենարով շարունակեն:
Բոլոր սցենարների պարագայում Հայատանի իշխանությունը դավաճան է, չի գծվելու սցենարային հայկական օգուտը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ