03 07 2024

FIP -ի կողմից տարածված ևս մեկ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա. Հովհաննես Իշխանյան

FIP -ի կողմից տարածված ևս մեկ ապատեղեկատվություն և մանիպուլյացիա. Հովհաննես Իշխանյան

 

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հրապարակել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«FIP - Փաստերի ստուգման հարթակ» -ի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա:

Հոդվածում գրում են: «Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա:» (երանի չէր)

Մանիպուլյացիա: Կիրանց գյուղի դպրոցը ներկայացնում են նախկին շենքը, սակայն ամբողջական սահմանազատումից հետո, սեպտեմբերից 1-ից երեխաները պետք է հաճախեն նոր կառուցված դպրոց (լուսանկար 2), որը հեռու է սահմանից մոտ 50-60 մետր:

Ապատեղեկատվություն: Հայ-Ադրբեջանական սահմանը ներկայացնում են գուգլ քարտեզով, սակայն «Google Maps-ում Կիրանցի հատվածում ներկայացված հայ-ադրբեջանական սահմանները ՉԵՆ համընկնում 1976 թվականի ԽՄ ԳՇ  քարտեզին»։

Իշխանյանը գրում է. «Կիրանցից Գոհար Վարդանյանը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը:

Դա քիչ է դեռ մի բան էլ 1976-ի սահմանագծման հետ առնչություն չունեցող ռազմական քարտեզն են լեգիտիմացնում:

Հիշենք, որ fip.am-ը նախկին sut.am-ն է, որը հավաքագրված էր բրիտանական գաղտնի ծառայությունների integrity initiatives կոչվող ծրագրով, որի համաձայն ոչ թե փաստեր պիտի ստուգեին այլ Հայաստանում բրիտանական գործակալությամբ զբաղվեին՝ ի վնաս Հայաստանի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ