Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանն էնքան կապ չունի իրական Հայաստանի հետ, որ Իսրայելում հայկական ռեստորանի վրա են հարձակվում, ձեն չկա, հայկական ունեցվածքն են խլում, ձեն չկա, հայկական թաղամասերի վրա են հարձակվում, էլի ձեն չկա, բայց Արցախը հանձնելով Պաղեստինը ճանաչում են:
Որտև Պաղեստինի ճանաչումը հայերի պաշտպանություն չի ենթադրում:
Որ պատմականն ու իրականը հակադրում ես իրար էս ա լինում՝ անպաշտպան հայեր Հայաստանում ու սփյուռքում»։
Նշենք, որ թեմային անդրադարձել է նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ հրապարակելով տեսանյութ։ Մասնավորապես, Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարձակում Երուսաղեմի «Հայկական պանդոկ» ռեստորանի վրա․
Հուլիսի 13֊ին Երուսաղեմում երկու խուլիգան օրտոդոքս հրեա հարձակվել են Ասլանյան ընտանիքին պատկանող «Հայկական պանդոկ» ռեստորանի վրա, սպառնացել այցելուներին և աշխատակիցներին, հայհոյել և վիրավորել մարդկանց, կոտրել են երկու թանկարժեք աթոռներ և 2 հազար դոլարանոց ծաղկաման...
Սա ֆաշիստ հրեաների հայատյացության հերթական դրսևորումն է...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը