25 07 2023

Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների մեջ որևէ տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների մեջ որևէ տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունների, ելույթների բովանդակության մեջ որևէ տարբերություն չկա»,- Ազատության հրապարակում՝ ի աջակցույթյուն Արցախի հրավիրված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Մասնավորապես, ըստ նրա, Ալիևը շարունակ հիմնավորում է, թե ինչու է շրջափակման մեջ պահում Արցախը, էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկում 120 հազար արցախահայերին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղից փորձում է հիմնավորել Ալիևի քայլերն ու գործողությունները։

«Իր ամբողջ ասուլիսը նվիրված էր դրան, և ինչպես միշտ՝ մեղավոր նշանակելը»,- հավելեց նա։

Դիտարկմանը, թե այսօրվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց՝ ընդդիմություն է մեղավոր, որ մինչև հիմա ինքը վարչապետ է,  Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «Այո, «ճիշտ» է ասում։ Ընդդիմությունը, ժողովուրդն է մեղավոր, նաև ասաց, որ  ուժեղ, միասնական  իշխանություն ունենք, քանի որ ժողովուրդն է քվե տվել»։

Հարցին, թե արդյոք ընդդիմությունն իր մեղավորությունը չի տեսնում, որ մինչ օրս Փաշինյանը պաշտոնավարում է, արդյոք գործուն քայլեր ձեռնարկում է, Իշխան Սաղաթելյանը նշեց․ 

«Ընդդիմությունը պատերազմից հետո, երեք տարվա մեջ երեք փորձ է արել, երեք տարվա մեջ պարապ ձեռքերը ծալած չի նստել, բայց վերջնական արդյունք չունենք։ Հիմա շատ ակտիվ քննարկումների, հանդիպումների մեջ ենք։ Պետք է գտնենք ձևերը, միջոցները, ելքը, ժողովրդին հանենք պայքարի և ազատվենք այս չարիքի իշխանությունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ