ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Սա էլ Ջուլիկ տատին)
Վերջերս ԱԺ գալիս Դեմիրճյան փողոցի վրա այս տատիկը ձայն տվեց, ասաց, որ մեր բոլոր նիստերը նայում է ու խնդրեց, որ իմ անունից պատգամավորներին փոխանցեմ՝ ամոթ է, երկիրն այս վիճակում, մենք ինչ ենք անում, ոնց ենք իրար բզկտում...
Անցած նիստերից մեկի ժամանակ ամբիոնից փոխանցեցի նրա խոսքերը:
Այսօր ԱԺ գալիս նորից հանդիպեցինք: Տեսել էր, ու հարցնում էր՝ բան կփոխվի՞: Ասացի՝ տեսնենք:
Հաջորդ անգամ իմ հարևան Պողոսի խոսքերն եմ փոխանցելու, չնայած ոմանց կարող է դուր չգալ)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը