17 07 2023

Եկեք այստեղ ու հասկացեք՝ պետություն կա՞, թե՞ չկա, անկախություն կա՞. Ադրանիկ Մանուկյան

Եկեք այստեղ ու հասկացեք՝ պետություն կա՞, թե՞ չկա, անկախություն կա՞. Ադրանիկ Մանուկյան

«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է ահազանգել, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է։ Նա ահազանգել է՝ շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից։

«Իմ տան մեջ այսօր եղեռն է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարությամբ գլխավորությամբ։ Իմ տան մեջ ինձ սպանում են։ Թող գան բոլորը ու տեսնեն։ Իրենք ծախել են երկիրը ու ծախելով գնում են։

Ես այստեղ ապրում եմ իմ ընտանիքով ու իմ ստեղծագործական աշխարհով։ Թող գան, տեսնեն՝ ինչ վիճակում եմ ապրում։ Հասնելու եմ միջազգային հարթակներ։ Թող չասեն թուրքն է մեղավոր։ Ներսի թուրքն է մեղավոր։ Նիկոլ Փաշինյան, ինչու չե՞ս գալիս այստեղ։ Արի, հասկացի։ Նիկոլ Փաշինյան, եղեռնը դու ես ստեղծել, Քոչարյանի վրա չբարդես, Սերժի վրա չբարդես։ Ոչ մեկի վրա չբարդես: Քեզ բերել են, որ կարողանաս այս ամեն ինչը քո ձեռքով հանձնես եւ որոշ մուրացկաններ կան, իրենց շահից ելնելով քեզ սատար կանգնեն:

Դիմում եմ բոլորիդ, իմ տանը արդեն 4 տարի պատերազմ է գնում: Եկեք այստեղ ու հասկացեք՝ պետություն կա՞, թե՞ չկա, անկախություն կա՞, թե՞ չկա, գործող օրենք կա՞, թե՞ չկա։ Կա իրենց համար, ուրիշ ոչ մեկի համար չկա»,- ֆեյսբուքյան  ուղիղ եթերում ասում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ