Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատական խոսք ուղղեց Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին։ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանն էլ ամբիոնից մեղադրեց Արման Բաբաջանյանին ադրբեջանամետ թեզեր խորհրդարանում հնչեցնելու մեջ։
Սա դարձավ բանավեճի թեմա, կրքերը բորբոքվեցին երկու խմբակցությունների պատգամավորների միջև։
ԱԺ նախագահը կոչ արեց հարաբերությունները դահլիճից դուրս պարզել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը