Համաժողովրդական շարժման մասնակից արցախցիներն այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտից երթով հասել են օդանավակայանի մոտ, որտեղ ռուս խաղաղապահների տեղակայման վայրն է: Արցախցիները ռուս խաղաղապահներից պահանջելով բացել կյանքի ճանապարհը։
Այնուհետև ելույթ է ունեցել ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն՝ ասելով, որ եկել են ռուս խաղաղապահներին և նրանց հրամանատարությանը ներկայացնելու արցախցիների պահանջները։
«Սա ամենևին բարեկամական, ընկերական և գործընկերային չէ, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման հետ, բայց տեսնում ենք ուղղաթիռների ամենօրյա թռիչքներ, սա ամենևին բարեկամական, գործընկերային չէ»,- նշեց արցախցի պաշտոնյան։
Պետնախարարը համաժողովրդական շարժման մասնակիցներին տեղեկացրեց, որ մի քանի հոգով կհանդիպեն ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովի, քննարկման մանրամասները կհայտնեն արցախցիներին, որից հետո կորոշեն անելիքները։
«Ասկերանից մեր քաղաքացիներն այս հատվածում վրաններ են տեղադրում, սպասում պահանջի կատարմանը, իսկ մյուս մասը վերադառնում է Ստեփանակերտ։ Խաղաղապահների համանատարի հետ հանդիպումից հետո մենք կրկին կհավաքվենք Վերածննդի հրապարակում՝ ներկայացնելու մեր հետագա անելիքները»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը