06 07 2023

ԱՄՆ-ն ինչի՞ հիման վրա է հավատում, որ հնարավոր է Ադրբեջանի կազմում խաղաղ ապրել․ Արցախի ԱԳ նախարար



«ԱՄՆ-ն ինչի՞ հիման վրա է հավատում, ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են նման հիմքեր տալիս»,- Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ արձագանքելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի պնդմանը, թե՝  ԱՄՆ-ն հավատում է և հույս ունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում մնալով արցախցիների խաղաղ ապրելը հնարավոր է։

«Տեսնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախում ամիսների ընթացքում՝ այդ հույսն էլ պետք է կորցրած լինեին, որ Ադրբեջանի կազմում հնարավոր է խաղաղ ապրել․․․Առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք շատ ակտիվ ներգրավվածություն, և ոչ միայն հայտարարությունների կամ կոչերի մակարդակով, այլ գործուն քայլեր ենք ակնկալում՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի համար նրանք իրենց պատասխանատվության չափաբաժինն են կրում։ Խոսքը ցեղասպան քաղաքականության, էթնիկ զտումների կանխարգելման մասին է։ Իսկ այստեղ նրանք բոլորն ունեն պատասխանատվություն»,-ասաց Սերգեյ Ղազարյանը։



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ