02 09 2023

Անթույլատրելի է պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ. Արցախի ԱԳ նախարար



Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է։ Անկախ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններից՝ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին ընտրած իր ուղուց»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ