15 06 2023

ԱՄՆ-ն սպառնում և ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել ադրբեջանական կողմի հետ. РИА Новости-ի աղբյուր

ԱՄՆ-ն սպառնում և ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել ադրբեջանական կողմի հետ. РИА Новости-ի աղբյուր

 

ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ։ Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրին։

«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս «երրորդ երկրում» հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցելն է», - հայտնել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելով։

РИА Новости-ի զրուցակցի խոսքով՝ ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար» Սերգեյ Ղազարյանը, որի շահերը «լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ