ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՔՊ պատգամավոր գևորգ պապոյանը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ կոչ է անում (наводка) Ալիևին, որպեսզի տարածքային ու մարդկային կորուստներ ունենալու պարագայում ինքնաարդարացման տեղ ունենան, ասեն՝ էն «ՀայաՔվե»-ն էր մեղավոր։
Սա ֆիքսեք, հիշեք, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, ով համատեղությամբ ու աղետի բերումով նաև ՀՀ ԱԺ պատգամավորի դերակատարում է ստանձնել, ուղղակի ձևով պատերազմ հրահրելու կոչ է անում թշնամի պետությանը։
Հիշենք, որ ապագայում պատասխանատվություն նախատեսվի նաև ապազգային նման տարրերի համար»։
|
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը